Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ավագանու «Ելք» եւ «Երկիր Ծիրանի» խմբակցությունների հետ աշխատանքը նոր փորձություն չի համարում։ Այս մասին, այսօր՝ հունիսի 12–ին, NEWS.am-ի հետ զրույցում ասել է Տարոն Մարգարյանը։

«Մենք նման փորձություն շատ ունենք, նորից եմ կոչ անում՝ այն քաղաքական ուժերը, որոնք Երեւանի ավագանիում իրենց մասնակցությունն են ունենում, պատրաստ ենք քննարկել առողջ բոլոր առաջարկները։ Մենք իրենց չենք նայում մեզ մրցակից, ընտրությունները ավարտվեցին, մենք հիմա իրենց նայում ենք մեզ  հետ միասին, որ կարողանանք մեր Երեւան քաղաքը կառուցել: Այն խնդիրները, որ կան Երեւան քաղաքում, փորձենք շատ լուծումներ տալ»,–ասել է քաղաքապետը։

Նշենք, որ այսօր՝ հունիսի 12-ին, տեղի է ունեցել Տարոն Մարգարյանի երդմնակալության արարողությունը, որին մասնակցել է նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: