Վենեսուելայում ցուցարարները հրդեհել են Գերագույն դատարանի շենքերից մեկը: Շուրջ 80 ցուցարար է հարձակվել շենքի վրա, որտեղ ավելի քան 2.500 աշխատակից եւ այցելու է եղել: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:

Հարձակումը շուրջ 4 ժամ է տեւել, սակայն ոստիկանության աշխատակիցներն այդպես էլ չեն հասել դեպքի վայր:

Նշենք, որ հենց Գերագույն դատարանն է ամբողջությամբ սատարել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին ընդդիմադիր Ազգային վեհաժողովի հետ նրա կոնֆլիկտի հարցում: