ԱՄՆ արդարադատության նախարարությունը Մայամիում ձերբակալել է Պանամայի նախկին նախագահ Ռիկարդո Մարտինելլիին: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Estrella-ն:

Առաջիկայում նրան կարտահանձնեն. հայրենիքում նախկին նախագահին մեղադրում են կոռուպցիայի, ընդդիմությանը եւ երկրի քաղաքացիներին հետեւելու համար: Մարտինելլին Ինտերպոլի կողմից միջազգային հետախուզման մեջ էր: Նրան մինչեւ 21 տարի ժամկետով ազատազրկում է սպառնում:

Մարտինելլին Պանամայի նախագահն է եղել 2009-2014 թվականներին: