Հայաստանում մեղվաբուծությանը խոչընդոտում են հիվանդությունները: Հունիսի 13-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Հայաստանի Տեխնոլոգիական ակադեմիայի ղեկավար Վանուշ Դավթյանը՝ ընդգծելով, որ իրենք պայքարում են այդ հիվանդությունների դեմ:

Նրա խոսքով՝ մեղվաբուծութթյան երկրորդ խնդիրը քիմիկատներն են, որոնցով հողը մշակում են: «Մեղուներից շատերը սատկում են այդ քիմիկատների պատճառով: Այն օրերին, երբ դաշտերը մշակվում են քիմիկատներով, անհրաժեշտ է մեղվաբույծներին զգուշացնել մեղուներին բաց չթողնել»,- նշեց Դավթյանը՝ շարունակելով, որ երրորդ խնդիրը կենսահաճախականությունն է: «Մեղուների հաճախականության վրա այլ հաճախականություն է գործում, այդ պատճառով նրանք մոլորվում եւ սատկում են: Այդ հաճախականությունները չպետք է օգտագործվեն»,- հավելեց Վանուշ Դավթյանը: