Հայաստանի քաղաքաշինության կոմիտեն քաղաքների արտաքին տեսքի բարեկարգման մասին ուղեցույց կմշակի: Հունիսի 13-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնեց ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի կառուցապատման եւ գիտատեխնիկական վարչության խորհրդատու Ալեքսանդր Մովսիսյանը:

Այն կկազմվի վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարությամբ, որը մայիսի 25-ին հայտարարել էր միանման քաղաքային կերպարի ստեղծման անհրաժեշտության մասին, այդ թվում՝ տանիքների եւ շենքների գույների:

Նրա խոսքով՝ ուղեցույցը քաղաքային վարչակազմերին կօգնի վերահսկել շենքերի տանիքների եւ պատերի գույները: Ներկայում ոչ միշտ է հնարավոր ամբողջությամբ փոխել տանիքները, հատկապես հին շենքերի պարագայում, քանի որ այդ աշխատանքների հետեւանքով կարող են պատերի ճեղքեր առաջանալ: