Մոսկվայում կայացած VIV Russia գյուղարդյունաբերությանը նվիրված միջազգային ցուցահանդեսին կազմակերպված մրցույթում՝ «Լավագույն ավանդական որակ» անվանակարգում հաղթել է «ԱՐԱՔՍ Թռչնաֆաբրիկայի» «Nature Food» ապրանքանիշի թռչնամիսը: Ընկերությունից NEWS.am-ին տեղեկացրին, որ միջազգային ցուցահանդեսի նպատակն է արտադրողներին ծանոթացնել միջազգային առաջատարների փորձին ու նորամուծություններին:

Առ այսօր «ԱՐԱՔՍ Թռչնաֆաբրիկան» շարունակում է մնալ էկոլոգիապես մաքուր արտադրանք թողարկող սերտիֆիկացված բացառիկ հայկական ընկերությունը: