Տաջիկստանի հետ կարող է հեռանկարային լինել տոլինգով ոսկյա զարդերի մշակման սխեման։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հունիսի 13-ին ասաց ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի խորհրդական Գագիկ Մկրտչյանը։

Մկրտչյանի խոսքով՝ երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառությունն այժմ մեծ չէ. այն չի գերազանցում 400 հազար դոլարը։ Հայաստանից արտահանումը տարեկան շուրջ 370 հազար դոլար է, իսկ Տաջիկստանից Հայաստան՝ ընդամենը մի քանի հազար դոլար։

«Բայց առեւտուրը կարելի է մինչեւ մի քանի միլիոնի հասցնել։ Կարծում եմ՝ Տաջիկստանից բերված հումքով տոլինգային համակարգով մեզ մոտ ոսկյա զարդերի արտադրությունը հեռանկարային ուղղություններից մեկն է»,- նշեց նախարարի խորհրդականը։