Քալիֆորնիայի Ֆոնտանա քաղաքում թխել են աշխարհի ամենաերկար պիցցան, հայտնում է L.A. Weekly-ն։ Պիցցայի երկարությունը կազմել է 2092 մետր։
Պիցցայի պատրաստմանը մասնակցել են մի քանի տասնյակ խոհարարներ՝ մեկնարկը եղել է հունիսի 11-ի երեկոյան ժամը 7-ից ու տեւել է մինչեւ հաջորդ առավոտ։
Խոհարարական ձեռքբերումը գրանցվել է Գինեսի Ռոկերդների գրքի ներկայացուցիչների կողմից։





























