Երեւանում, հունիսի 13-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում. ժամը 20:30-ի սահմաններում Ալեք Մանուկյան եւ Վարդանանց փողոցների խաչմերուկում՝ «Գնունի» շուկայի մոտ, Nissan X-Trail մակնիշի 35 AP 085 համարանիշի ավտոմեքենան (վարորդ 45-ամյա Արմինե Կ.) վրաերթի է ենթակել փողոցը թույլատրված տեղով հատող 2 կին հետիոտնի:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վարորդը փախուստի չի դիմել: Վիրավորները շտապօգնության մեքենայով տեղափոխվել են Թիվ 1 համալսարանական հիվանդանոց: