Բանգլադեշում հորդառատ անձրեւների եւ սողանքների հետեւանքով 147 մարդ է զոհվել: Այս մասին գրում է Reuters-ը:

Երկրի հարավ-արեւելյան հատվածում հորդառատ անձրեւներ են տեղում հունիսի 12-ից: Ամենաշատը տուժել են Ռանգամաթի եւ Բանդարբան շրջաններում: Այստեղ հեռախոսակապ չկա, վնասվել են գրեթե բոլոր ենթակառուցվածքները: