ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը՝ որպես դոնոր հաճախ չի հանձնում արյուն, բայց եթե միջոցառումներ լինում են, մասնակցում է։ Այս մասին այսօր՝ հունիսի 14–ին, Ազգային ժողովում Դոնորի միջազգային օրվա առթիվ կազմակերպված արյունատվության միջոցառման շրաջանակում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Արա Բաբլոյանը։

«Որպես դոնոր՝ պարբերաբար չեմ հանձնում արյուն, բայց միջոցառումների ժամանակ հանձնում եմ։  Որքան հիշում եմ  վերջին անգամ «Նվիրիր կյանք»  կազմակերպության միջոցառումն էր եւ հանձնել եմ»,–ասել է Արա Բաբլոյանը։

ԱԺ նախագահը հիշեցրեց, որ ինքն ու Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սմբատ Դաղբաշյանն այն օրենքի համահեղինակ են, որը կրագավորում է արյան դոնորության ոլորտը։

«Ես ու Սմբատ Դաղբաշյանը համահեղինակներ ենք օրենքի, որը կանոնակարգում է արյան դոնարությունը եւ արյան բաղադրամասերը եւ այդ օրենքը տվեց հնարավարություն էլ ավելի կանոնակարգելու այս գործընթացը Հայաստանում։ Այդ առումով մեզ մոտ երկու ուղղությամբ է գնում, մի մասը, ինչ որ իրականացնում ենք, որ անվարձահատույց արյուն ենք հավաքում եւ մյուսը, որ տարբեր բժշկական հաստատություններում եթե մարդիկ գնում են մեծ վիրահատության, հարազատները եւս հանձնում են արյուն, որ օգտագործվի իրենց հարազատների համար։ Այնպես որ օրենքը տվեց այդ հնարավարությունը, որ ամեն ինչ լինի մի համակարգի մեջ»,–ասել է մանկաբույժ Բաբլոյանը։

Նշժենք, որ խորհրդարանում առաջին անգամ էր կազմակերպվել արյունատվության ակցիա։ Արա Բաբլոյանն ասել է, որ իր  ԱԺ նախագահի գործոնն էլ է ազդել, որպեսզի միջոցառումը լինի ԱԺ–ում։

«Հավանական է, որ ինչ–որ ազդեցություն կա, ես ուրախ եմ եւ գտնում եմ, որ պատգամավորները եւ ԱԺ աշխատակազմը մեր երկրի քաղաքացիներն են եւ եթե մենք կարողանանք օրինակ ծառայել մեր մյուս քաղաքացիների համար, ապա ավելի լավ մոտեցում է, որ օրենք ընդունողներն էլ  ցույց են դոնոր լինելու օրինակ»։