Ուկրաինայի ոստիկանությունը կալանավորել է տղամարդուն, որը 2017 թվականի հունվարին ձեռքի նռնականետից կրակել է Զակարպատսկի մարզի նախկին ոստիկանապաետ գեներալ Վասիլի Վարցաբայի տան ուղղությամբ։ Այս մասին հայտնել է մարզի ոստիկանության ներկայացուցիչ ՌոմանՍտեֆանիշինը, հաղորդում է «Լուրեր առանց սահմաններ»-ին։

«Նա Ուժգորոդ քաղաքի 39-ամյա բնակիչ է։ Պարզվել է, որ հանցագործությունը կապ չունի մարզի նախկին ոստիկանապետի մասնագիտական գործունեության հետ»,-նշել է Ստեֆանիշինը։

Ձերբակալված տղամարդը ծագումով Հայաստանից է, սակայն բնակվել է Զակարպատյա մարզկենտրոնում։

Դատարանը խափանման միջոց է ընտրել կալանքը։