Հայաստանը տուրիստական տեսակետից թանկ երկիր չէ: Հունիսի 14-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց «Հայկական արկածային տուրիզմի ասոցիացիայի» նախագահ Վլադիմիր Գրիգորյանը:
Նա կոչ արեց ուշադրություն դարձնել երկրի առջեւ ծառացած թիվ 1 խնդրին՝ Հայաստանը, որպես տուրիստական երկիր, համացանցում ներկայացնելուն: «Մեզ մոտ Հայաստանում արկածային տուիզմի առնվազն 8 տեսակ կա՝ hiking, tracking, paraplanning, mount-biking, horse riding, off-road tours, ձմեռային տուրիզմի տեսակներ, ինչպիսին է, օրինակ, լեռնադահուկային սպորտը:
Վազորդ եւ լեռնագնաց Թելմա Ղազարյան Ալթունի խոսքով՝ Հայաստանը Շվեյցարիայից ավելի գեղեցիկ է: Ընթացիկ տարվա հունիսի 8-10-ը նա ավելի քան 283 կմ վազել է Վարդենիսից մինչեւ Հադրութ: «Մեր նպատակն էր դրամական միջոցներ հավաքել արշավային ճանապարհների նշման եւ Հայաստանում տուրիզմի զարգացման համար»,- պարզաբանեց Թելման:





























