Սան Ֆրանցիսկոյում UPS ընկերությունում հրաձգության հետեւանքով զոհվածների թիվը հասել է 4-ի՝ այդ թվում հրաձիգը։ Ոստիկանության տվյալներով, հրաձիգը ընկերության աշխատակիցն է եղել, նա ատրճանակով զինված էր ու դրանով էլ հենց ինքնասպան է եղել։ Նրա արարքի դրդապատճառների մասին առայժմ ոչինչ հայտնի չէ։