2018 թվականից կառավարությունը գյուղացիներին կօգնի նոր տեխնոլոգիաների ներդրման հարցում: Հունիսի 15-ին՝ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:
Նա նշեց, որ 2018 թվականին բյուջեում միջոցներ կնախատեսվեն բերքի եւ անասունների հիվանդություների դեմ ապահովագրության սուբսիդավորման համար: Ճիշտ այդպես ցանկանում են գյուղացիներին օգնել նաեւ հակակարկտային ցանցերի եւ կաթիլային ոռոգման հարցերում: «Հայաստանի ամբողջ տարածքի համար կարող է 2-3 տարի պահանջվել: Իհարկե, մեծ միջոցներ են անհրաժեշտ: Սակայն սա ռիսկերը նվազեցնելու եւ գյուղատնտեսության վարումը ձեռնտու դարձնելու միակ ճանապարհն է»,- նշեց Առաքելյանը:





























