Հայաստանի ազգային պատկերասրահում շվեյցարացի արվեստագետ Թերեզե Վեբերի անձնական ցուցահանդեսը տեղի կունենա։ Ցուցահանդեսը կոչվում է «Թուղթ. Ձեռք եւ հոգի. պատում արվեստում»։
Հունիսի 15-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում Վեբերը հայտնեց, որ առաջին անգամ ինքը Հայաստան այցելել է երկու տարի առաջ։ «Հայ նկարիչների ստեղծագործության հետ ծանոթությունը հարստացրեց ինձ։ Ես ժամեր էի անցկացնում պատկերասրահում»,-խոստվանեց նա։
Թերեզե Վեբերի խոսքով՝ ինքն աշխատում է տարբեր տեխնիկաներով։ «Նյութերը եւս կարող են բովանդակություն փոխանցել՝ կախված դրանց կազմվածքից եւ մակերեւույթից։ Իմ բոլոր աշխատանքները կրում են իմ հույզերի դրոշմը տարբեր երկրներ այցելելիս»,-հստակեցրեց նա։
Որոշ աշխատանքներ արտացոլում են Հայաստան ուղեւորությունները։ «Կարծում եմ, որ ցուցահանդեսը կնպաստի հայ եւ շվեյցարացի արվեստագետների հարաբերությունների ամրապնդմանը»,-նշեց Վեբերը։





























