Ռուսաստանցիներն ԱՄՆ-ին իրենց թշնամի չեն համարում, Ռուսաստանը եւ ԱՄՆ-ն երկու համաշխարհային պատերազմների ժամանակ միեւնույն կողմում են մարտնչել: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Ուղիղ գծի» եթերում:
Նա հայտարարել է, որ ռուսաստանցիներից շատերը հարգանքով են վերաբերվում ամերիկացի ժողովրդի ձեռքբերումներին:
Պուտինի կարծիքով՝ երկրները կարող էին համագործակցել միջուկային զենքի չտարածման ոլորտում: Դրանից զատ, կարելի է երկխոսություն սկսել բնապահպանական խնդիրներով. «Մենք պետք է աշխատենք աշխարհում աղքատության դեմ պայքարի ուղղությամբ… Աղետը արմատականության եւ ահաբեկչության աղբյուրներից մեկն է»:
Նա հիշեցրել է, որ Մոսկվան եւ Վաշինգտոնը աշխատել են Իրանի միջուկային ծրագրի վրա, ինչը նշանակում է, որ հաջող համագործակցության օրինակներ կան:
ՌԴ նախագահը հույս է հայտնել, որ Ռուսաստանը եւ ԱՄՆ-ն միասին կլուծեն Սիրիայի եւ Ուկրաինայի ճգնաժամերի խնդիրը. «Մենք կառուցողական երկխոսությանը պատրաստ ենք»:





























