Հայաստանի Հանրապետական կուսակցությունը խորհրդարանում բովանդակային առումով մեծամասնություն չի կազմում։ Այս մասին հունիսի 15-ին լրագրողներին ասաց Հայոց համազգային շարժման անդամ, խորհրդարանի նախկին պատգամավոր Հովհաննես Իգիթյանը։
Նրա խոսքով՝ դա չի նշանակում, թե ՀՀԿ-ն վերահսկում է Ազգային ժողովը։ «Այսօր յուրաքանչյուրը, ով ցանկանում է պաշտոն ստանալ, ցույց է տալիս իր ֆինանսական հնարավորությունները եւ դառնում է Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ»,-նշեց Իգիթյանը։
Խոսելով Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի նոր մարմին ստեղծելու մասին՝ նախկին պատգամավորն ընդգծեց. «Խորհրդարանում ՀՀԿ-ի մեծամասնությունն ապահովել են մարդիկ, որոնք կոռուպցիայի դեմ պայքարի մարմնի թիրախներն են»։





























