Ես պատրաստ եմ երկխոսության նրանց հետո, ովքեր ձգտում են բարելավել մարդկանց կյանքը, այլ ոչ թե դժվարություններն օգտագործել ինքնագովազդի համար։ Այս մասին «Ուղիղ գծի» ընթացում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Ես պատրաստ եմ խոսել նրանց հետ, ովքեր իսկապես ցանկանում են բարելավել մարդկանց կյանքը՝ երկրի առջեւ ծառացած խնդիրները լուծելու համար, այլ ոչ թե առկա դժվարություններն օգտագործել սեփական քաղաքականության փիարի եւ սեփական գովազդի նպատակով, որպեսզի քաղաքական տեսանկյունից այդ դժվարությունների «հաշվին ապրի»՝ միայն խորացնելով դրանք», -ասաց Պուտինը։