Ամոթալի չեմ համարում ժառանգորդի վերաբերյալ իմ նախապատվությունների մասին ասելը, սակայն ամեն ինչ պետք է որոշեն ընտրողները: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Ուղիղ գծի» եթերում:
«Առաջին՝ ես դեռ աշխատում եմ, երկրորդ՝ ցանկանում եմ ասել, որ դա պետք է ընտրողը որոշի, ռուս ժողովուրդը: Ես, իհարկե, ինչ-որ պահի կկողմնորոշվեմ եւ ամոթալի չեմ համարում ասել, որ իմ նախապատվությունները այսպես թե այնպես ձեւակերպված են, բայց վերջնարդյունքում մենք չպետք է մոռանանք, որ ընտրողը, ռուսաստանցի քաղաքացին է միայն կարող որոշել, թե ով կղեկարավարի տարածաշրջանը, կոնկրետ շրջանը, քաղաքը, մարզը կամ երկիրը»,- ամփոփել է նա:





























