Չինաստանի ոստիկանությունը ձերբակալել է հայտնի բլոգերին, որը աճպարարություն ցուցադրելու պատրվակով ձեռք է տվել կանանց կրծքերին  եւ «անպարկեշտ հարցեր» տվել: Այս ամենը շանհայցի բլոգեր Քրիս Սյույը տեսանկարել է եւ համացանցում տեղադրել, փոխանցում է BBC-ն:

Բլոգերը փողոցում մոտեցել է կանանց եւ մետաղադրամով աճպարարություն ցույց տվել, որը նրա ձեռքի մեջ «անհետացել» է եւ պետք է հայտնվեր կնոջ կրծկալում: Նա աղջիկներին նաեւ հարցեր է տվել անձնական հիգիենայի մասին եւ նրանց հետ գիշերն անցկացնելու առաջարկ արել: Քրիսի «աճպարարությունները» հարուցել են հանրության վրդովմունքը: Օգտատերերը պահանջել են նրան ձերբակալել եւ պատասխանատվության ենթարկել:

Ձերբակալությունից մեկ օր առաջ Սյույը տեսաուղերձ է թողարկել, որում կանանցից ներողություն է խնդրել: Արդյոք Սյույի գործողություններում հանցակազմ կա՞, կպարզվի նախաքննական ստուգմամբ: Չինաստանի օրենքների համաձայն՝ հասարակական վայրերում ոտնձգության վերաբերյալ հոդվածով նախատեսվում է 5 տարվա ազատազրկում: