Արագածոտնի մարզի Նոր Եդեսիա գյուղի արոտավայրում գայլերն այսօր՝ հունիսի 16-ին, գայլերը հոշոտել են 100 ոչխար: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Ահազանգի վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցվել է մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետին եւ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գյուղատնտեսության նախարարության ներկայացուցչին: