«Հրազդան» մարզադաշտի մերձակայքում կկառուցվի «Նոյ» թաղամասը։ Այս մասին հունիսի 16-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Կառավարությանն առընթեր Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը։

Նրա խոսքով՝ մարզադաշտի կողքին, «Դալմա Գարդեն Մոլ» առեւտրի կենտրոնի մերձակայքում կիրականցվի «Հայկական գյուղ» ծրագիրը։ «Դա ենթադրում է 2-3 հարկանի շինությունների կառուցում՝ ներքին բակերով։ Թաղամասում կներկայացվի Հայաստանի տարբեր շրջանների ճարտարապետությունը։ Մենք Երեւանի պետական ճարտարապետաշինարարական համալսարանի պրոֆեսորա-դասախոսական կազմի եւ ուսանողների հետ հետազոտություն ենք իրականացրել»,- նշեց Սարգսյանը։