Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւն առաջարկում է քննարկել միջազգային կրիպտոարժույթի ներդրման հնարավորությունը: Նրա կարծիքով՝ այս քայլն աշխարհին կազատի արժութային պատերազմներից եւ սպեկուլյացիաներից, փոխանցում է Informburo.kz-ը: 

«Արժույթը պետք է ունենա էմիսիայի փոխադրման պարզ մեխանիզմ, որը ենթակա է այն սպառողին: Հաշվարկային նման միավորը կարող է ստեղծվել որպես կրիպտոարժույթ: Կարեւոր է, որ այն հիմնվի ոչ թե վերացական վստահության վրա, այլ կոնկրետ ակտիվների ապահովման, որպեսզի այս արժույթը ժողովրդավարական լինի, այսինքն՝ ընդունվի ամբողջ աշխարհի սպառողների մասնակցությամբ»,- Աստանայի տնտեսական համաժողովի նստաշրջանում հայտարարել է Նուրսուլթան Նազարբաեւը:

Նրա խոսքով՝ կրիպտոարժույթի ներդրումը պետք է քննարկվի երկների միավորման կենտրոնական բանկերի ներկայացուցիչներից կազմված խմբի կողմից, օրինակ՝ ՄԱԿ-ի հատուկ ստեղծված կոմիտեին առընթեր: