Լոնդոնում բնակելի շենքում հրդեհի հետեւանքով զոհերի թիվը հասել է 30-ի։ Այս մասին հաղորդում է AP-ն՝ վկայակոչելով Լոնդոնի ոստիկանությունը։ Ավելի վաղ հայտնի էր 17 զոհի մասին։
«Գրենֆել Թաուեր»-ում բռնկված հրդեհը ամենախոշորն է ժամանակակից Լոնդոնի պատմության մեջ։ Նախօրեին ոստիկանությունը հայտնել էր հրդեհի հետեւանքով 41 անհետ կորածի մասին՝ նշելով, որ փրկարարները հույս ունեն գտնել ողջ մնացածներին։
The Sun պարբերականը հաղորդել է, որ անհետ կորած է համարվում 65 մարդ։
Վերջին տվյալներով՝ 37 տուժածներ հիվանդանոց են տեղափոխվել, որոնցից 17-ը կրիտիկական վիճակում են։
BREAKING: London police say the number of victims has increased to 30 in the west London fire.
— The Associated Press (@AP) June 16, 2017





























