Երեւանում տեղումների հետեւանքով փողոցների՝ ջրով ողովելու գլխավոր պատճառը ջրատար համակարգի խցանումն է։ Այս մասին հունիսի 16-ին լրագրողներին ասաց Կառավարությանն առընթեր Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը՝ անդրադառնալով հորդառատ անձրեւների հետեւանքով մայրաքաղաքի փողոցների ողողմանը:
Նրա խոսքով՝ խորհրդային տարիներին այդ հարցերը կարգավորում էր քաղաքի գլխավոր ինժեները, իսկ այժմ այդ գործառույթի համար պատասխանատվություն է կրում Երեւանի քաղաքապետարանը։
«Ես չեմ կարող ասել՝ արդյո՞ք լիարժեք հետազոտություններ տեղի են ունեցել։ Սակայն վստահաբար կարող եմ ասել, որ նախագծերի մասով թողունակությունը բավարար է, այնպես որ՝ խնդիրը ջրատար համակարգի մեջ է։ Այդ համակարգի խողովակները պետք է ժամանակ առ ժամանակ մաքրվեն»,- նշեց Սարգսյանը։




























