Lufthansa ավիաընկերության օդանավում ծխոտման հետեւանքով Համբուրգի օդանավակայանը փակել են ժամանող չվերթների համար, հայտնում է Daily Mail-ը։

Միջադեպը տեղի է ունեցել վայրէջքից հետո, ուղեւորներից ոչ մեկը չի տուժել։

Օդանավակայանում հայտնել են, որ «տեխնիկական խնդիրների կապակցությամբ օդանավակայանում օդային փոխադրումների ժամանակավոր սահմանափակումներ կան»։