Պենտագոնը չի հասատատել «Իսլամական պետություն» խմբավորման ղեկավար Աբու Բակր ալ- Բաղդադիի ոչնչաչման մասին տեղեկությունը։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Պենտագոնի ներկայացուցիչը։

«Այս պահին մենք չունենք որեւէ բան, որը կհաստատեր այդ հաղորդագրությունները»,- ասել է նա։

Ընդ որում նա հավելել է, որ Պենտագոնը ուրախ կլինի, եթե այդ տեղեկությունը հաստատվի։

Հունիսի 16-ի առավոտյան Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել էր օդային հարվածով ԻՊ-ի առաջնորդի հնարավոր ոչնչացման մասին։