ԱՄՆ ՌԾՈՒ պատմության մեջ ամենաթանկարժեք ավիակրին՝ Gerald R. Ford –ին շարունակում են հետապնդել անհաջողությունները, հայտնում է Bloomberg-ը։

Էլեկտրամագնիսային կատապուլտի խնդիրներին գումարվել են նաեւ տախտակամածին ավիացիա ընդունելու բարդությունները։

Աէրոֆինիշերը՝ հատուկ ճոպանը, որից օդանավը ամրացվում է տախտակամածին վայրէջք կատարելիս, հաշվարկային արժեքից եռակի թանկ է ստացվել։ Վայրէջքի համակարգի համար 300 մլն դոլարի փոխարեն ստիպված են եղել գրեթե մեկ միլիարդ դոլար վճարել։

Սակայն գնի խնդիրը միակը չէ։ Պարզվում է, որ ավիառումբերով բեռնված F/A-18 օդանավերը չեն կարողանում կատապուլտի միջոցով օդ բարձրանալ ու մարտական պատրաստվածություն ապահովելու համար ավիացիան ստիպված է լինում «թեթեւացնել բեռը»։