«Ելք» դաշինքի քաղաքական թիմը (ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Էդմոն Մարուքյանը, Արամ Սարգսյանը, Արտակ Զեյնալյանը, Երեւանի ավագանու անդամ Անի Սամսոնյանը եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Սուրեն Պապիկյանը) հունիսի 16-ին ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում հանդիպում է ունեցել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ։
«Ելք» դաշինքից NEWS.am-ին հայտնում են, որ դաշինքի անդամները եւ նախագահը քննարկել են ԼՂՀ եւ ՀՀ անվտանգության հիմնախնդիրների շուրջ համատեղ համագործակցությունը եւ անելիքները։




























