Թուրքմենստանի նախագահ Կուրբանգուլի Բերդիմուհամեդովը ավելի քան հազար քաղաքացիների ներում շնորհելու մասին հրամանագիր է ստորագրել: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:

Հրամանագիրը ստորագրվել է մահմեդականների համար սրբազան Գադիր Գիջեսիի գիշերվա առիթով (ամենազորության գիշեր):

Նախագահի հրամանագիրն առնչվել է 1.029 թուրքմենի: Բերդիմուհամեդովը հանձնարարել է ազատ արձակել այդ բանտարկյալներին եւ անհրաժեշտ աշխատանք տանել, որ նրանք առաջիկայում տուն վերադառնան: