Ռուսաստանի ՌՕՈՒ-ը հունիսի սկզբին հարվածներ են հասցրել «Իսլամական պետության» օբյեկտներին ու ոչնչացրել երկու դաշտային հրամանատարների ու 180 զինյալների, որոնք մտադիր էին հասնել Դեր Զոր քաղաք։ Այս մասին ասվում է ՊՆ հաշտեվտության մեջ։

«Հունիսի 6-ին ու 8-ին Ռուսաստանի ՕՏՈՒ-ի կողմից ԻՊ զինյալների օբյեկտներին հասցված կանխարգելիչ ավիացիոն հարվածների արդյունքում ոչնչացվել են ԻՊ դաշտային հրամանատարներ Աբու Ումար ալ Բալժիկին ու Աբու Յասին ալ Մասրին, նաեւ մոտ 180 զինյալներ, 16 միավոր ավտոմոբիլային ու զրահատանկային տեխնիկա, մեկ հրետանային զենք, չորս կառավարման կետեր, զենքի պահեստ»,- ասվում է գերատեսչության հայտարարության մեջ։