Medmar մասնավոր ընկերության նավի հիսուն ուղեւորները տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել իտալական Իսկյա կղզու Կազամիչոլա նավահանգստում կառանացցին նավի բախումից, հայտնում է ANSA-ն։

Շատ ուղեւորներ հարվածից ընկել են, արդյունքում 50 մարդ է տեղափոխվել հիվանդանոց։

Իտալական իշխանությունների կարգադրությամբ նավի վրա սկսվել են անհրաժեշտ ստուգումներ։