Մարտունիում 72-ամյա կնոջը սպանելու կասկածանքով ձերբակավել է նրա որդին:

Քննչական կոմիտեից հայտնում են, որ հունիսի 18-ին Մարտունիի բնակչից ահազանգ է ստացվել, որ նույն քաղաքի 47-ամյա բնակիչն իրենց տանը հարձակվել է մոր վրա:

Մեկնած քննչական-օպերատիվ խումբը նշված բնակարանի ննջասենյակներից մեկում հայտնաբերվել է 72-ամյա կնոջ դին, որը,  նախնական տվյալներով, խեղդամահ է արվել էլեկտրամալուխով:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Կնոջ պարանոցին հայտնաբերվել է ձգված մալուխ, ծնոտի շրջանում՝ անհարթ եզրերով մինչև ծնոտոսկրը բաց վնասվածք:

Քրեական գործով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ տարեց կնոջ նկատմամբ բռնություն է գործադրել որդին, ով դիմել է փախուստի: Ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում նույն օրը 47-ամյա տղամարդը հայտնաբերվել է: Վերջինս ձերբակալվել է եւ հարցաքննվել:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են փորձաքննություններ։ Նախաքննությունը շարունակվում է: