ԱՄՆ-ն ռազմական անօդաչու սարք է խոցել Սիրիայի հարավում, հայտնում է AP-ն՝ վկայակոչելով ամերիկյան զինվորականներին։

Ըստ հայտարարության՝ անօդաչուն ուղեւորվում էր դեպի Սիրիայի ու Հորդանանի սահմանին գտնվող ռազմական ճամբար։ Այդ կապակցությամբ անօդաչուն համարվել է սպառնալիք ու խոցվել է ամերիկյան Էֆ-15 կործանիչի միջոցով։