Մինչեւ 2017 թվականի վերջ Հայաստանի կառավարությունը կներկայացնի Դատական օրենսգրքի նոր խմբագրությունը, որտեղ լրացուցիչ մեխանիզմներ կառաջարկվեն դատարանների անկախությունը մեծացնելու վերաբերյալ։ Ազգային ժողովից NEWS. am-ի թղթակցի փոխանցմամբ՝ այս մասին  հունիսի 21-ին խորհրդարանի նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ ներկայացնելով 2017-2022 թվականների Կառավարության ծրագիրը։

Բացի այդ, նրա խոսքով՝ գործերի քննարկման էլեկտրոնային մեխանիզմները կնվազեցնեն մարդակյին գործոնի ազդեցությունը։

«Ինչ վերաբերում է բիզնեսին, ապա սնանկության պարագայում առաջին հերթին կքննարկվի ֆինանսական առողջացումը եւ միայն ծայրահեղ դեպքում՝ ունեցվածքի վաճառքը»,-հավելեց Կարեն Կարապետյանը։