Պետական եկամուտների կոմիտեն գործարկում է շրջանառության հարկի ավտոմատ հաշվարկի համակարգը: Հունիսի 21-ին` ԱԺ-ում այս մասին հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը` ներկայացնելով կառավարության 2017-2022 թվականների գործունեության ծրագիրը:
Նրա խոսքով` բիզնեսի աշխատանքը պարզեցնելու մյուս միջոցառումներից կներդրվի բիզնես-օմբուդսմենի ինստիտուտը: «Դրանից զատ, մենք կավարտենք ձեռնարկությունների էլեկտրոնային գրանցման համակարգի ներդրումը»,- հավելեց Կարապետյանը:





























