Կառավարության ծրագրում թվային թիրախներ ներկայացված են։ Այս մասին այսօր՝ հունիսի 21-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը՝ անդադռանալով դիտարկմանը, որ տնտեսագները կառավարության ծրագիրը ավելի շատ քաղաքական փաստաթուղթ են համարում՝թիրախներ գրեթե չկան։
«Արտահանման մասով եւս թվային թիրախ կա, որ առնվազն 2022 թ-ին արտահանման ծավալը կկազմի 45 տոկոս, ուզում եմ հստակեցնեմ, որ դա վերաբերում է ապրանքների եւ ծառայությունների արտահանմանը, գործարար միջավայրի մասով էլ է նշված թիրախներ, որ մենք պետք է կարողանանք հասանել նրան, որ լինենք լավագույն 20 երկրներիշարքում, իսկ ներդրումների մասով թիրախ է սահմանված, որ օտարկերկրյա ներդրումների զուտ հոսքը կլինի ՀՆԱ-ի 5 տոկոսը »,-ասել է նախարարը։
Սուրեն Կարայանը ընդգծել է, որ կառավարության ծրագիրը թույլ չէ, ինչ վերաբերում է քաղաքական լինելուն, ապա ծրագիրը նաեւ այդպիսին պիտի լինի։ Հարցին՝ Սերժ Սարգսյանը նախորդ կառավարության մասին ասել էր, որ եթե 7 տոկոս տնտեսական աճ կառավարությունը չապահովի, պիտի հրաժարական տա, եթե չապահովեն հիմա 5 տոկսս աճը, հրաժարական կտա՞ն, Սուրեն Կարայանը ասել է․ «Մենք գրել ենք առնվազն 5 տոկոս»,-շեշտեց նա։





























