Առաջիկայում Արցախում պատերազմ հավանաբար չի լինի։ Այս մասին հունիսի 21-ին լրագրողների հետ զրույցում ասաց «Նորավանք» գիտա-կրթական հիմնադրամի ղեկավար, քաղաքագետ Գագիկ Հարությունյանը։

Նրա խոսքով՝ այդ պատերազմն ամենաքիչը պետք է Ռուսաստանին, որը պատերազմում է Դոնբասում եւ Սիրիայում։ «Երրորդ ճակատ նրան պետք չէ։ Որոշ առումով Արցախում պատերազմը կարող է ձեռնտու լինել Միացյալ Նահանգներին, որը ցանկանում է Ռուսաստանին թուլացած տեսնել»,-նկատեց Հարությունյանը։

Քաղաքագետը հավելեց, որ ռուս-թուրքական բարեկամությունը ինչ-որ տեղ կարող է Հայաստանին ձեռնտու լինել։ Չնայած քաղաքագետը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին անկանխատեսելի է համարում, ընդգծեց, որ նրանից  ամեն ինչ կարելի է սպասել։