Ռումինիայի խորհրդարանը լուծարել է վարչապետ Սորին Գրինդյանուի կառավարությունը` անվստահության քվե հայտնելով, հայտնում է Mediafax պորտալը:

Հաղորդվում է, որ քվեարկության ընթացքում Գրինդյանուի կառավարությանն անվստահության քվե հայտնելու օգտին քվեարկել է 241 խորհրդարանական` պահանջվող 233 ձայնի փոխարեն: