Հայաստանի հյուսիսում՝ Լոռվա մարզում կհայտնվի գյուղատնտեսական նոր կրթահամալիր։ Այս մասին NEWS.am–ի թղթակցին հայտնել է գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը։ ԵՄ-ի ֆինանսական աջակցությամբ ծրագիրը կսկսվի Հայաստանի Ագրարային համալսարանի մասնաճյուղի բազայով։
Ստացված գումարով հնարավոր կլինի ձեռք բերել փորձնական հողատարածքներ ու դաշտեր, որպեսզի հնարավորինս շատ գործնական պարապմունքներ անցկացվեն։ «Այդպես մենք կկարողանանք պատրաստի ագարակատերեր մեծացնել»,- հայտնել է Առաքելյանը։
Նախագիծը դեռ բանակցությունների փուլում է՝ աջակցության գումարը ու դրա մեկնարկի ժամկետը (այս, թե հաջորդ ուսումնական տարում) դեռ որոշված չեն։





























