Ընթացիկ տարվա հոկտեմբերին Հայաստան կայցելի Չեխիայի Սենատի խոսնակը: Այս մասին հունիսի 22-ին` լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանում Չեխիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Պետր Միկիսկան:

Նրա խոսքով` Հայաստանի եւ Չեխիայի քաղաքական հարաբերությունները այսօր ամենաբարձր մակարդակում են: «Հաջորդ շաբաթ մենք Պրահայում կընդունենք Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին: Այս տարվա հուլիսին Չեխիա կայցելի Հայաստանի արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը: Սեպտեմբերին Երեւանում կանցկացվի հայ-չեխական միջկառավարական հանձնաժողովի 3-րդ նստաշրջանը»,- նշեց Միկիսկան: