Գերմանական դատախազները ի օգուտ Թուրքիայի լրտեսության մեղադրանք են առաջադրել Գերմանիայի 32-ամյա թուրք քաղաքացի Մեհմետ Ֆաթիհին։ Մեղադրական եզրակացությունը փոխանցվել է Համբուրգի դատարանին։
Մեհմետը կալանավորվել է անցած տարվա դեկտեմբերին։ Դատախազները համարում են, որ նա աշխատել է թուրքական հետախուզության համար 2013-ից սկսած, 2015-ի սեպտեմբերին նրան հանձնարարվել է հետեւել Գերմանիայում քրդական համայնքին։ Լրտեսության միջոցով նրան հաջողվել է 30 հազար եվրո վաստակել։





























