Թուրքիայի հարավ–արեւելյան Մարդինի նահանգապետի կինը այցելել է Դերիկում միակ կանգուն մնացած հայկական Սուրբ Գեւորգ եկեղեցի։

Թուրքական Hurriyet–ի փոխանցմամբ՝ Մարդինի նահանգապետի կինը Գյուլսերեմ Յամանը նահանգապետարանի աշխատակազմի հետ այցելել է Դերիկի հայկական Սուրբ Գեւորգ եկեղեցի։

Նահանգապետի կինը եկեղեցի այցի ընթացքում զրուցել է իր միջոցներով ինքնակամ հայկական եկեղեցու պահպանությամբ ու խնամքով զբաղվող Հաթուն Գյոնգուրուրի հետ: