Հայաստանի ընդհանուր պետական պարտքը 2016-ի վերջին կազմել է 2 տրլն 876 դրամ (5 մլրդ 942 մլն դոլար) կամ ՀՆԱ-ի 56,7 տոկոսը: Մեկ տարում պետական պարտքն աճել է 419,3 մլրդ դրամով կամ 864,4 մլն դոլարով: Այս մասին նշված է Հայաստանի 2016 թվականի բյուջեի կատարման հաշվետվության մեջ, որով լսումները հունիսի 26-ին սկսվել են ԱԺ մշտական հանձնաժողովներում:

Հաշվետու տարում պետական պարտքի սպասարկումը կազմել է մոտ 230 մլն դոլար, որից 190 մլն դոլար վճարվել է պետության պարտքի դիմաց, 40 մլն` Կենտրոնական բանկի պարտքի դիմաց: 2016 թվականի պարտքային վճարումները 2015-ի 16 տոկոսի հաեմատ կազմել են բյուջեի եկամուտների 9,4 տոկոսը:

Ըստ որում` պետական պարտքի զուտ արժեքը (հաշվի առնելով պարտքի գումարներից հնարավոր տոկոսային շահույթները) կազմել է միայն 37,9 տոկոս, քանի որ Հայաստանը պետական պարտքի զգալի մասը վերցնում է արտոնյալ պայմաններով (ԱՄՀ մեթոդիկայով` երաշխիքային տարրը առնվազն 30 տոկոս է կազմում):