«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը սկսել է իր գրոհայիններին «դրախտի անձնագրեր» տրամադրել։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Daily Mail-ը։

Փաստաթղթերի նմուշները հայտնաբերել են սիրիական զինված ընդդիմության ներկայացուցիչները՝ Ռաքքայի ազատագրության համար մղված մարտերի ընթացքում։

Կանաչ եւ ոսկեգույն գույներով որակյալ փաստաթղթերը Ղուրանից արաբերեն ու անգլերեն հատվածներ են պարունակում։ Բացիկների նպատակն է խթանել ահաբեկիչներին ահաբեկչություններ իրականացնել՝ օգտագործելով մահապարտի գոտիներն ու ականապատ ավտոմեքենաները։

Շապիկին մակագրված է «Դրախտի անձնագիր»։ Փաստաթուղթը տրամադրելով՝ ԻՊ-ն իր հետեւորդներին համոզում է, որ նահատակվելու պարագայում նրանց երկնային կյանք է սպասվում։

Սակայն անձնագրերն անձնական տեղեկություն չեն պարունակում։