Եգիպտոսի կառավարությունն այս ձմռանից մտադիր է վերսկսել Շարմ էլ Շեյխ սուբսիդավորումը՝ օտարեկրյա չարթերների համար, որտեղ առավելագուն գումարը մեկ չվերթի համար կկազմի 3 հազար դոլար։ Այս մասին հայտարարել է Եգիպտոսի զբոսաշրջության նախարար Յահյա Ռաշիդը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Այս մասին նախարարը հայտարարել է Հարավային Սինայի ներդրողների հետ հանդիպման ժամանակ։ Եգիպտոսի զբոսաշրջության նախարարի կարծիքով՝ այդ գումարը շուրջ 60 տոկոսով կհոգա օտարեկրյա ընկերությունների համապատասխան չվերթներն իրենց ծրագրերում ներառելու ծախսերը։
Ռաշիդն ընդգծել է, որ այդ միջոցառումն առաջիկա ձմռանը զգալիորեն կմեծացնի Շարմ էլ Շեյխ օդային շարժը։ Նա նաեւ հույս ունի, որ օտարերկրյա զբոսաշրջային օպերատորների հետաքրքրությունը կշարժի Շարմ էլ Շեյխի գովազդային քարոզարշավը, ինչի համար շուրջ 10 մլն դոլար կծախսվի։





























