Հունիսի 26-ին, ժամը 17.20-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Մարգարյան փողոցի 23/6 հասցեում գործող սուպերմարկետի դիմաց վրաերթի է ենթարկել 10-ամյա տղայի:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: