Սփյուռքահայ պատանիներն ու աղջիկները Հայաստանում ծանոթանում են ոչ միայն երկրի հետ, այլեւ միմյանց հետ։ Այս մասին հայտարարեց սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը՝ ելույթ ունենալով ԱԺ մշտական հանձնաժողովներում 2016 թվականի պետական բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկման ժամանակ։  

«Նման ամուսնություններից արդեն մոտ 30 երեխա է ծնվել։ Հայաստանը դարձել է նրանց հանդիպումների յուրատեսակ կետ։ «Կհանդիպենք Երեւանում»։ Նրանք այսպես են իրար ասում հրաժեշտ տալիս։ Եվ կրկին են հանդիպում»,– ասաց նախարարը։