Ոստիկանության Կենտրոնականի բաժնում 1971 թ. ծնված Շուշիկ Ե.-ն հաղորդում էր տվել, որ Տիգրան Մեծի պողոտայի 9 հասցեում գործող տոնավաճառի մոտ նկատել է, որ պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է գումար, սոցիալական, նույնականացման եւ զեղչի քարտեր:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1987 թ. ծնված Լեւոն Ա.-ն, որը Վարդանանց փողոցի թիվ 24 շենքի մոտից բերման է ենթարկվել բաժին եւ խոստովանել, որ գողությունն ինքն է կատարել:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է քննություն:





























